Քոլեջի դասախոսին աշխատանքից ազատել են Բայրաքթարի մասին ուկրաինական երգի համար
ԱշխարհՂրիմի Բելոգորսկի քոլեջի դասախոս Անդրեյ Բելոզերովին աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ նա հանդիսատեսի ներկայությամբ միացրել է ուկրաինական ազգայնական երգ։
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է հանրապետության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում դասախոսը աշակերտների ներկայությամբ հանդիսատեսի մոտ միացրել է ուկրաինական ազգայնական երգով տեսանյութ՝ նվիրված թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքին։