Ռումինիայում գերմանական զրահատեխնիկայի շարասյուն են նկատել՝ դեպի Ուկրաինա ուղևորվելիս
ԱշխարհԳերմանիայի զրահատեխնիկայի շարասյունը, որը ներառում է «Գեպարդ» զենիթահրթիռային համակարգեր, շարժվում է դեպի Ուկրաինա։
Այս մասին հայտնում է «Ռազմական դիտորդ»-ի տելեգրամյան ալիքը։
Հրապարակված տեսանյութում շարասյունը շարժվում է Ռումինիայի ճանապարհով։
Օգոստոսի վերջին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ Գերմանիան առաջիկա շաբաթներին և ամիսներին Ուկրաինային կտրամադրի ժամանակակից սպառազինության խմբաքանակ, որը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ), ռադարներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):