Լեհաստանի նախագահը պաշտպանել է Ռուսաստանից փոխհատուցում պահանջելու գաղափարը
ԱշխարհՎարշավան կարող է դիմել Մոսկվային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանրապետությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
Այս գաղափարը պաշտպանել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է լեհական Wprost ամսագիրը։
«Գերմանիան սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և հարձակվեց Լեհաստանի վրա: Հետագայում Ռուսաստանը միացավ այս պատերազմին, ուստի կարծում եմ, որ մենք պետք է փոխհատուցում պահանջենք նաև Ռուսաստանից», - ասել է Դուդան հրատարակությանը տված հարցազրույցում։
Լեհաստանի ղեկավարի խոսքով՝ պատերազմի ընթացքում Լեհաստանի կրած կորուստները կազմում են 6,2 մլրդ զլոտի՝ մոտ 1,3 տրիլիոն դոլար։
Ավելի վաղ Վարշավան նմանատիպ հայցով դիմել էր Բեռլինին՝ պահանջելով, որ Գերմանիան վճարի այս գումարը որպես փոխհատուցում։