Պատրաստ ենք ՌԴ-ի հետ աշխարհը դնել կայուն զարգացման ուղու վրա․ Սի Ցզինպին
ԱշխարհՉինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին աշխարհը դնել կայուն զարգացման ուղու վրա, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը տեղի է ունեցել Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Հակառակ մեր ժամանակների գլոբալ ու վիթխարի փոփոխություններին, որոնք աննախադեպ են մեր ժամանակների պատմության մեջ, մենք պատրաստ ենք մեր ռուս գործընկերների հետ պատասխանատու համաշխարհային տերության օրինակ ծառայել և առաջատար դեր խաղալ փոփոխվող աշխարհը կայուն և դրական զարգացման հիմքերի վրա դնելու հարցում»,- ընդգծել է Չինաստանի ղեկավարը։