ՌԴ և Թուրքիայի նախագահները կարճ զրույց են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում
Աշխարհ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում` Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու երկրների ղեկավարները մասնակցել են նաև ծառատունկի արարողությանը։
Ըստ տեղեկության` սեպտեմբերի 16-ին երկու երկրների նախագահները կանցկացնեն լիարժեք բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք գնահատական կտան հացահատիկի գործարքի իրականացմանը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)