«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Մերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր Նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն Ռուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներին 

Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ

Հասարակություն

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, իսկ  քաղաքացիական բնակավայրերին եւ ենթակառուցվածքներին հասցվել է լուրջ նյութական վնաս։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ «Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել։ Ավերածությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ նախնական տվյալներով վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Մի քանի օր անընդմեջ Հայաստանի մի շարք խիտ բնակեցված տարածքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Սոթքը ենթարկվում էին ուժեղ գնդակոծության։ Ըստ վերջին հաղորդագրությունների՝ հարձակման հետեւանքով Գեղարքունիքում, Սյունիքում եւ Վայոց ձորում տեղահանվել է առնվազն 2756 մարդ, այդ թվում՝ 370 երեխա եւ 55 հաշմանդամ։

Ջերմուկ հանգստավայրի գնդակոծությունը, որը բացարձակապես ռազմական թիրախ չէ, ռազմական հանցագործություն է, ինչպես Կեչուտի ջրամբարի վրա հարձակումները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների մարդկանց եւ շրջակա միջավայրի համար։ Սա Ժնեւի կոնվենցիայի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Հարվածների են ենթարկվել նաեւ տեղացի եւ արտասահմանցի լրագրողները, որոնք լուսաբանել են այս իրադարձությունները։

Անցած տարվա ընթացքում մենք բազմիցս հրավիրել ենք Անվտանգության խորհրդի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրականացնում է տարածքները ուժով զավթելու անօրինական պրակտիկա։ 2021 թվականի մայիսի 14-ին, հուլիսի 29-ին եւ նոյեմբերի 16-ին թվագրված նամակներում Հայաստանը նախազգուշացրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Ադրբեջանը մշտապես խախտում է միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթները։

Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 10 քառակուսի կիլոմետրը։ Այս հարվածը հաջորդել է 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, երբ Ադրբեջանը գրավեց մեր երկրի ինքնիշխան տարածքի մոտ 45 քառակուսի կիլոմետրը։ Այս ագրեսիան իրականացվել է խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնք ընթանում են տարբեր հարթակներում եւ տարբեր խաղացողների աջակցությամբ։ Հայաստանը մասնակցում է այս բոլոր գործընթացներին՝ բարեխղճորեն հետապնդելով Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակը։ Հայաստանը բացահայտ ջանքեր է գործադրում տարածաշրջանի հետ աշխատելու համար եւ արդեն հայտարարել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին։

Ադրբեջանը կարդարացնի իր երկրի գիշատիչ պահվածքը, բայց եկեք չշփոթենք՝ Հայաստանի նախաձեռնությամբ զինված հարվածներ չեն իրականացվել։ Մենք հասկանում ենք, որ երկար տարիներ այդ մեղադրական խաղերը եղել են Ադրբեջանի լավագույն բարեկամները։ Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտելու մեխանիզմներ ստեղծելու գաղափարին»,-ասել է Մարգարյանը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել ենԿլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականըԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՌուսական «Մերկուրի» ռազմանավը խորտակվել է ԲենգազիումՆոր Սահմանադրություն՝ Փաշինյանի չառաջադրվելու դիմաց. ի՞նչ է առաջարկում վարչապետըՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինԿիմ Չեն Ընը 10 դեսպանների բացատրել է՝ ինչու է Փհենյանը մեծացնում իր զինանոցըԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՉիպերի վաճառք Չինաստանին․ Վաշինգտոնը բացատրություն է պահանջում Nvidia-ից
Ամենադիտված