22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
ՀայաստանՍեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջղությամբ են ավերվել։ ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը։ ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին առայժմ խոսք չկա։