Ստեփանակերտի Մայր տաճարում արցախցիները աղոթել են հանուն հայրենիքի փրկության
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարում միասնական աղոթք են հղել առ Աստված՝ հանուն հայրենիքի փրկության և հայրենյաց պաշտպանների զորակցության, հայտնում է «Արցախպրես»-ը:
Ըստ աղբյուրի՝ ներկաները Ստեփանակերտի Մայր տաճարում մասնակցել են ժամերգությանը և միասին աղոթել:
«Փառք ու պատիվ սահմանին մարտնչող մեր զինվորականներին, սահմանը պահող բոլոր տղաներին, ովքեր իրենց կյանքի գնով այսօր մեր անվտանգությունն են ապահովում: Մենք ամեն օր միասնական աղոթելու ենք, քանի որ այսօր անհրաժեշտ է բոլորիս աղոթքը»,- դիմելով ներկաներին, ասել է Տեր Մատթեոս քահանա Դրավանցը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)