ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկներ կմշակի
ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկներ կմշակի։
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաքելության վրա դրվում է ստեղծված լարվածության դեէսկալացիայի առաջարկների մշակման առաջադրանք։
Նախատեսվում են սահմանամերձ առանձին հատվածներում առկա իրավիճակի ուսումնասիրման եւ մշտադիտարկման միջոցառումներ, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումների անցկացում ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ղեկավարությունների եւ 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ։
ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակը գնահատելու համար հինգշաբթի ժամանել է Հայաստան։ Գեներալ-գնդապետ Սիդորովը Երեւան ժամանելուն պես հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում ստեղծված իրավիճակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)