Դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ սեպտեմբերի 16-ի նիստում վճռեց արդարացնել ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Ս․ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: