Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ 80 տոկոսը լքել է իրենց տները
ԱշխարհՏաջիկստանի հետ սահմանին գտնվող ղրղզական գյուղերի բնակիչների մոտ երեք քառորդը լքել է իրենց տները զինված հակամարտության պատճառով, հաղորդում է Ղրղզստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Աք-Սայ, Սամարղանդեկ, Ակ-Տատիր գյուղերի բնակիչները տարհանվել են Ռավատ գյուղ: Եվ կան նաև քաղաքացիներ, ովքեր գալիս են Բատկեն քաղաքում բացված ժամանակավոր բնակության կենտրոններ:
Ժանի-Ժեր, Արկա, Դոստուկ, Ցենտրալնի և Ժաշտիկ գյուղերի բնակիչների 70-80 տոկոսն ինքնուրույն հեռացել է»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։