Չինաստանի նախագահը աջակցություն է հայտնել Իրանին
Համաշխարհային ՄամուլՍամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հանդիպել և բանակցություններ է վարել չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ։
Ինչպես հայտնում է SalamNews-ը՝ MehrNews-ին հղումով, Չինաստանի նախագահը շնորհավորել է Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) առաջիկա լիիրավ անդամակցության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակներում։
Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում և պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը պահպանելու և զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար։
Նշենք, որ հինգշաբթի ավելի վաղ նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդիպել է Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի իր մի շարք գործընկերների, ինչպես նաև Պակիստանի վարչապետի հետ։