«Փյունիկ»-ի ֆուտբոլիստի գոլը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի տուրի լավագույն գոլ
Սպորտ
Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոյի գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկում է:
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկը, որոնց շարքում է նաև Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը:
Օտուբանջոյի գոլի օգտին քվեարկելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:
ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։ «Փյունիկ»-ն ընդհանուր առմամբ անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։ Նախ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան