«Հայաստանը միայնակ է մնացել»․ ասմունքող Աննա Եգոյանը խոսել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիայի մասին
Բլոգոսֆերա
Ռուսաստանաբնակ հայազգի ասմունքող Աննա Եգոյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիայի մասին։
Աննան ողջունել է իր ավելի քան մեկ միլիոնանոց լսարանին՝ հայտնելով, որ ինքը հայ է ու ծնվել է Երևանում։ «Ցանկանում եմ հայտնել, որ իմ հայրենիքը՝ Հայաստանը, հարձակման է ենթարկվում։ Ադրբեջանը պատերազմի ճանապարհով է որոշում իր քաղաքական խնդիրները: Մահանում են մարդիկ, և դա անտանելի է։ Լինելով բանական մարդ՝ ես քաջ գիտակցում եմ, որ իմ այս տեսանյութով, իմ հրապարակումներով միանգամից արյունահեղությունը չի դադարի։ Բայց ես ցանկանում եմ՝ դուք իմանաք՝ ինչ է կատարվում։ Հայաստանը միայնակ է մնացել հայրենիքի համար այս բարդ պայքարում, և մենք հերթական անգամ պետք է համախմբվենք, որպեսզի պայքարենք հանուն մեր պատմության, հանուն պատերազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը տված յուրաքանչյուր մարդու, հանուն մեր ապագայի։ Մենք ցանկանում ենք ապրել սիրո ու խաղաղության մեջ», - ասել է Աննա Եգոյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)