Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ Փաշինյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 

«Ապագա» խոստացող ՔՊ-ական պատգամավորները կրկին «քցեցին» իրենց ընտրողներին

Վերլուծական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությանը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների, նախորդել էին ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Այդ քարոզարշավին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում ակտիվորեն մասնակցում էին ՔՊ-ական պատգամավորները, որոնք ԱԺ-ում հայտնվել են հենց այս մարզերի բնակիչների տված քվեերի շնորհիվ:

Գեղարքունիքից պատգամավոր ընտրված ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում խոստանում էր Գավառում բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար, համայնքը հռչակել երիտասարդական մայրաքաղաք, խոստանում էր բազմաթիվ ներդրումային ծրագրեր բերել: Սակայն, տարակուսելի է, որ պատերազմի օրերին Գրիգորյանը բավական պասիվ էր, ռազմական գործողությունների ավարտից հետո էլ ակտիվությամբ աչքի չի ընկնում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Արդյո՞ք այս պահին Գեղարքունիքի մարզի բնակիչները չունեն պատգամավորի աջակցության կարիքը, առնվազն բարոյական, ի վերջո նա հայտնվել է ԱԺ-ում հենց վերջիններիս տված քվեի շնորհիվ:

Նույնը կարելի է ասել նաև  Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորների մասին: Դիցուք՝ Արմեն Խաչատրյանը, ով նախորդ տարի հայտարարում էր, որ Սյունիքում իրեն շատ են սիրում, փափուկ բարձ էր դնում սյունեցիների գլխի տակ, որ Սյունիքում թշնամին երբեք առավելության չի կարող հասնել, անգամ ժամանակին պնդում էր որ հանձնված Գորիս-Կապան ճանապարհն է անվտանգ: Ո՞ւր էր պատերազմի օրերին և դրանից հետո Խաչատրյանը:

Սյունիքից ընտրված մեկ այլ պատգամավոր էլ Նարեկ Ղահրամանյանն է, ով ձայնը վերջին օրերին նույնպես չի լսվում: Վերջինիս ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ղահրամանյանը պատերազմի օրերին բավարարվել է ընդամենը երկու գրառում անելով, որոնցից մեկում, ըստ էության, պաշտպանում էր Փաշինյանին` պնդելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, մյուսում արդեն ամսի 20-ին գրում էր, որ Ներքին Հանդում կրակոցներ այլևս չկան: Դժվար է ասել, թե ինչու է պատգամավորը աշխատում ՊՆ կամ Փաշինյանի խոսնակ, սակայն, մի բան ակնհայտ է ՝ նա իրեն ընտրողների կողքին չէր այս դժվարին օրերի ընթացքում:

Սյունիքից ընտրված մեկ այլ պատգամավոր Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջում միայն Փաշինյանի վերջին լայվն է: Իսկ մինչ պատերազմը Համբարձումյանը ակտիվ քարոզարշավի մեջ էր՝ Սիսիանում առաջ մղելով իր բարեկամ Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը: Ինչ խոսք՝ խոստումներ տալուց պատգամավորը շատ ավելի ակտիվ է, քան դրանք ի կատար ածելուց:

ՔՊ-ական սյունեցի պատգամավորներից թերևս ամենաակտիվը Դավիթ Դանիելյանն էր, վերջինս գոնե մեկնաբանում էր լրագորղների հարցրերին և ներկայացնում իրավիճակը Սյունիքում, սակայն, ակնհայտ է, որ նա ամսի 13-14-ը գտնվել է Երևանում՝ մասնակցել ԱԺ նիստերին: Դանիելյանի մասով էլ կարող ենք ասել, որ վերջինս շատ ավելի ակտիվ էր ՏԻՄ ընտրությունների նախօրեին, քարոզարշավների ընթացքում` սյունեցիներին խոստանալով խաղաղ ապագա:

Ինչպես տեսնում ենք՝ ռազմական գոտու վերածված տարածքներից ընտրված երեսփոխանները ընտրություններից գրեթե մեկ տարի անց միայն իրենց ընտանեկան բյուջեներում են առաջընթաց ապահովել, սակայն ոչ մի լումա, ոչ մի միլիմիետր տեղաշարժ Սյունիքի անվտանգային, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ չեն ապահովել: Փաստացի, նրանք սեփական ընտրողին միայնակ են թողել իրենց իսկ բերած ապագայի հետ դեմ հանդիման...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենաԹրամփը պնդում է՝ Իրանը սաստկացրել է հրթիռային և անօդաչու հարձակումներըԱմրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր ՍահմանադրությունըՈւրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակԴիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըԱյս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմիJaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Ամենադիտված