ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ոստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասին Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին Սաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբ Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորում Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները 

Կուզենայի՞ք այս աստիճան անկյուն քշված իրավիճակում ՌԴ-ն դառնար Հայաստանին թշնամի երկիր․ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարա

Բլոգոսֆերա

Թուրքիան պաշտոնապես, հետևողականորեն և ազնվորեն իրականացնում է հայկական պետությունների և հայ ազգի տարածաշրջանից վերացնելու քաղաքականությունը։ Այդ թվում չի խորշում հայտարարել, որ պետք է շարունակեն 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործը, ասել է թե՝ կրկին իրականացնեն ցեղասպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Է ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Արևմուտքը» պաշտոնապես, ազնվորեն և անդադար բացատրում է.

«…Մենք Հայաստանի անվտանգության երաշխավորը երբեք չենք եղել,  այսօր էլ՝ չենք, և տեսանելի ապագայում չենք  կարող լինել, որովհետև Հայաստանի բազմադարյա թշնամիները  մեր քաղաքական ու տնտեսական անխախտ դաշնակիցներն  են։

Կարող ենք առաջարկել համագործակցություն, «դեմոկրատիա», ֆինանսական աջակցություն, հայտարարություններ, խորհուրդներ, միջնորդություններ, կոչեր, մտահոգություններ, և ամենակարևորը՝ «կարող են ջանքեր գործադրել…»։

Վերջ, այլ բան մի ակնկալեք»։

Ռուսաստանն անդադար  բացատրում  է.

«Այո’, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, բայց մեզնից կոչեր ու դատապարտումներ այս պահին մի ակնկալեք։

Միջնորդություն, զենք, զինամթերք, զորավարժություններ, դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում նաև ռազմական միջամտություն՝ խնդրեմ, բայց մեղադրող հասցեական հայտարարություններ այս պահին՝ ոչ։

Մի կողմ թողնելով այս ողբալի իրավիճակին հասնելու պատճառները(կարծես բոլորին են հայտնի), հարց է ծագում.

լավ, քանի անգամ պետք է նույն բանը կրկնեն, որ վերջապես ընկալվի, թե որ երկրից, որ կենտրոնից, երբ և ինչ կարելի է ակնկալել, խնդրել, կամ պահանջել։

Քանի՞ անգամ…

Մի քանի հարց էլ՝ մեղավորներին մեթոդաբար շրջանցող, և մնացած բոլորին մեղադրող  «գիտակներին»…

Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ Կրեմլը մի քանի տարբեր «աշտարակներ» ունի։

Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ ահռելի Ռուսաստանը կառավարման առումով անասելի բարդ երկիր է, և կարող է սխալվել, կամ սայթաքել:

Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ բոլոր կենտրոններն իրենց կառավարման համակարգի, չինովնիկների և դիվանագիտության սխալներն ու բացթողումները շտկում, կամ լրացնում են բացառապես զենքով և զինվորով։ Հետևաբար, նրանց հետ հարաբերվող երկրների վարած քաղաքականությունից ու վարքագծից է կախված հենց այդ երկրների ճակատագիրը։

Ուկրաինայում, կամ Սիրիայում ընթացող պրոցեսները  դրա վառ օրինակները չե՞ն…

Բոլոր կենտրոններն էլ  այնպիսին են, ինչպիսին եղել են, կան, և լինելու են։

Պահանջել, կամ ակնկալել, որ մեկ այլ երկրի ազգային ու պետական շահերի, երբեմն էլ՝ նույնիսկ  իրենց  շահերի տեսանկյունից իդեալական  լինեն, մեղմ ասած՝ անտեղյակություն է, հուզականություն ու մանկամտություն։

Եվ վերջապես, մեծ գաղտնի՞ք է, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում «կենտրոնների» հետ հարաբերություններում կամ բարեկամ ես, կամ դաշնակից, կամ էլ՝ թշնամի, և որ նրանց հանդեպ Հայաստանի կողմից վարվող տեսանելի քաղաքականությունը այդ կարգավիճակներից որևէ մեկի մեջ լիարժեք չի տեղավորվում։

Այս ամենով հանդերձ, բոլոր հայերին պետք է ուղղել մի շատ պարզ հարց, և փորձել ազնիվ, անկեղծ ու կշռադատված, նաև՝ անաչառ ու «անվճար» պատասխան ստանալ.

իսկ կուզենայի՞ք Հայաստանի այս աստիճան տապալված, խեղճ, նվաստ, մեկուսի և անկյուն քշված իրավիճակում Ռուսաստանը դառնար Հայաստանին  թշնամի երկիր։

Ուզու՞մ եք Ռուսաստանի պես իրական ոխերիմ թշնամի ունենալ։

Լու՞րջ, ուզու՞մ եք…

Հ․Գ․Հասկացանք՝ խաբված ու մանիպուլացված, բայց այս կարգի անմեղսունա՞կ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Ամենադիտված