Հունվարի 28-ին հանրահավաք և երթ տեղի կունենա
ՀասարակությունՀունվարի 28-ին՝ ժ.12.00-15.00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժ.15.00-ից Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խաչմերուկ - «Եռաբլուր» պանթեոնի Փառքի կամար - «Եռաբլուր» զինվորական պանթեոն երթուղով երթ տեղի կունենա։
Հանրահավաքը հրավիրել է Լեհաստանում նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, այդ մասին ծանուցել է Երևանի քաղաքապետարանին։