2022-ին ոստիկանությունում ստացվել է ավելի քան 515 հազար տեղեկատվություն ստանալու հարցում, որից 906-ը մերժվել է
ԻրավունքՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում պարզվել է որ 2022 թ. հունվարի 1-ից 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր թվով 515․557 տեղեկություն ստանալու հարցում, որից 477․066-ը՝ գրավոր, իսկ 38․491-ը՝ բանավոր: Տեղեկություն ստանալու գրավոր հարցումներից մերժվել է 906-ը, իսկ 172-ը վերահասցեագրվել է այլ մարմին: Բանավոր բոլոր հարցումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: