Բարաք Օբաման հուզիչ շնորհավորանք է հղել է կնոջը՝ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ
Լուսանկարներ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Instagram-ում հուզիչ գրառմամբ շնորհավորել է կնոջը՝ Միշել Օբամային։
«Ծնունդդ շնորհավոր։ Դու ամեն օր ավելի պայծառ ես դառնում և շարունակում ես ավելի ու ավելի լավը դառնալ»,- գրել է նախկին քաղաքական գործիչը։
Ժամեր անց նախկին առաջին տիկինը նույնպես գրառում է հրապարակել սոցցանցերում՝ շնորհակալություն հայտնելով իրեն շնորհավորողներին:
«Շնորհակալ եմ բոլորիդ ծննդյանս օրվա շնորհավորանքների համար։ Ես սա հաճախ եմ ասում և ես անկեղծ եմ։ Ես ձեզ նույնպես սիրում եմ և այնքան շնորհակալ եմ, որ դուք աջակցել եք ինձ ամեն քայլափոխի»,- գրել է նա։
Միշելն ու Բարաք Օբաման ամուսնացել են 1992 թվականին։ Հոկտեմբերին զույգը նշում էր ամուսնության 30-ամյակը։ Նրանք ունեն երկու դուստր՝ Մալիան և Նատաշան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)