Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. հատել էր 30 կանգուն ծառ
ՀասարակությունՀունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: