«Ուզում եմ, որ մեր բարեկամությունը տևի հավերժ». Չինաստանի դեսպանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ
ԱշխարհՀայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին Բանակի օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և բարօրություն բոլոր ձեռնարկումների մեջ։
«Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը տևի հավերժ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր հաջողություններ ունենա»,-ասված է Չինաստանի դեսպանի տարածած հայտարարությունում: