Ես բավականին լավ եմ քնում. Շոլց
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ չնայած իր նախարարների բոլոր գործողություններին` ինքը բավականին լավ է քնում և չի սպասում, որ իր կաբինետից որևէ մեկը «բացի Պանդորայի արկղը», գրում է Ռիա Նովոստին։
Շոլցը հինգշաբթի երեկոյան հանդիպել է իր համաքաղաքացիների հետ Գերմանիայի Հեսսենի Մարբուրգ քաղաքում։ Հանդիպման մասնակիցներից մեկը կանցլերին հարց է ուղղել այն մասին, որ Գերմանիայի կաբինետը «չի հանդարտվի», և ինքը կցանկանար իմանալ, թե արդյո՞ք Շոլցն առավոտյան երբ արթնանում է, մտածում է, թե իր նախարարներից որն է այս անգամ «բացելու Պանդորայի արկղը»։
«Ոչ։ Չնայած այս դժվար ժամանակներին՝ մեծ մասամբ ես բավականին լավ եմ քնում և անհամբեր սպասում եմ գալիք օրվան», - ասել է Շոլցը:
Նա հավելել է, որ Գերմանիան այժմ բախվում է դժվարին մարտահրավերների, որոնցում նրան լավ մարդիկ են պետք։ «Իսկ Բորիս Պիստորիուսը [Գերմանիայի պաշտպանության նախարարը, ով պաշտոնը ստանձնեց Լամբրեխտի հրաժարականից հետո] հրաշալի անձնավորություն է, նա կկատարի իր առաջադրանքները, նա մեծ փորձ ունի, և դա լավ է Բունդեսվերի համար»,- բացատրել է կանցլերը։