Զելենսկին խոստովանել է, որ մտադիր չի եղել կյանքի կոչել Մինսկի համաձայնագրերը
ԱշխարհՈւկրաինան ի սկզբանե չէր նախատեսում կյանքի կոչել Մինսկի համաձայնագրերը, սակայն դրանք օգտագործել է հիմնականում ռազմագերիների փոխանակման համար։ Այս մասին Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերում է Մինսկին, ընդհանուր առմամբ, ես Էմանուել Մակրոնին և Անգելա Մերկելին ասացի, որ այդպես չենք կարող իրականացնել», - հայտարարել է նա փաստաթղթի դրույթներն իրականացնելու մտադրության բացակայության մասին։ Զելենսկին հավելել է, որ նույն բանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2019 թվականին նորմանդական ձևաչափով հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ 2015 թվականին ստորագրված Մինսկի համաձայնագրերը զիջում կլինեին՝ ի օգուտ Ռուսաստանի և չէին կարող լուծել հակամարտությունը։ «[Համաձայնագրում] չէր ներառվել Ղրիմի հարցը։ Եվ երբ եվրոպացիներին հարցրի, թե ե՞րբ ենք բարձրաձայնելու այդ հարցը, նրանք ասացին, որ ոչ այստեղ, ոչ հիմա… Ես երբեք չէի կարող խոսել Ղրիմի մասին Նորմանդիայում: Դա իրական խնդիր էր»,- ասաց քաղաքական գործիչը։