Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի, Սիրիայում՝ 1347-ի
ԱշխարհԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի։ Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, վիրավորների թիվը կազմում է 70347 մարդ։
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1347-ի։ Եվս 2295 մարդ վիրավորվել է։
Նշենք, որ Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է սահմանվել։