Ռուսաստանը երկրաշարժի ֆոնին չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանը աննպատակահարմար է համարում Սիրիայի դեմ պատժամիջոցների պահպանումը, որոնք խոչընդոտում են երկրաշարժից հետո օգնությանը, և կոչ է անում արևմտյան երկրներին չեղարկել դրանք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ վերանայել այս անմարդկային դիրքորոշումը, վերացնել Սիրիայի դեմ գործող սահմանափակող միջոցները», - ասել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է Դամասկոսի հետ համագործակցությամբ միջազգային օգնության տրամադրման և պետության տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը։
Ավելի վաղ Սիրիայի էներգետիկայի նախարարությունը էլեկտրական համակարգերի վերականգնման ծախսերը գնահատել էր ավելի քան տասը միլիարդ սիրիական ֆունտ կամ 2,2 միլիոն դոլար:
Մինչ այս, «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հասարակություն» իրավապաշտպան կազմակերպությունը սիրիաթուրքական սահմանին տեղի ունեցած ավերիչ, մահացու երկրաշարժի ֆոնին հանդես էր եկել Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների անհապաղ դադարեցման օգտին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)