Արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ․ Զախարովա
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ արտերկրում դեռևս մեծ հետաքրքրություն կա Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցում՝ չնայած հայրենակիցների վրա «ամենակատաղի ճնշումներին»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե համեմատենք ՌԴ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու քանակական ցուցանիշները, ապա այս հարաբերակցությունը վկայում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների շրջանում Ռուսաստանի քաղաքացիության նկատմամբ շարունակական հետաքրքրության մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 2021-2022 թվականներին ՌԴ քաղաքացիություն է ստացել 51430 մարդ, իսկ քաղաքացիությունից հրաժարվել է 8361 մարդ։
Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մաին։ Նման ընթացակարգով կարող են դիմել ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող, նախկին ԽՍՀՄ տարածքներում և ԽՍՀՄ փլուզումից հետո նոր քաղաքացիություն չստացած դիմորդները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)