Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 300-ի․ առնվազն 50 մարդ զոհվել է
ԱշխարհՀնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 50 մարդ, տուժածների թիվը հասել է 300-ի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Hindustan Times-ը:
Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19.20-ի սահմաններում Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտակայքում։ Ուղևորատար գնացքը Կալկաթայից Չենայ էր գնում։ Գնացքի վթարի կադրերում երևում է, որ չորս վագոններ դուրս են եկել ռելսերից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փրկարարական աշխատանքներին մասնակցում են Ազգային աղետների օգնության ուժերի ավելի քան հարյուր աշխատակից։