Հռոմի պապը վիրահատվել է
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսը չորեքշաբթի օրը որովայնի վիրահատության է ենթարկվել։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր անզգայացման տակ վիրահատությունը Հռոմի «Ագոստինո Գեմելի» հիվանդանոցում հաջող է անցել՝ «առանց բարդությունների», գրում է ՏԱՍՍ-ը։
«Վիրահատությունն ավարտվել է, անցել է առանց բարդությունների և տևել է երեք ժամ»,- հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
ANSA գործակալության տվյալներով՝ 86-ամյա պոնտիֆիկոսը տեղափոխվել է հիվանդասենյակ։