Կիևում և Կիևի մարզում պայթյուններ են որոտացել
ԱշխարհԿիևում և Ուկրաինայի Կիևի մարզում պայթյունների ձայներ են լսվում, ՀՕՊ համակարգը աշխատում է։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կիևում պայթյունների ձայներ են լսվում, հակաօդային պաշտպանությունն աշխատում է, այժմ այն գործում է նաև տարածաշրջանում»,- գրել է նա։
Կիևում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել նաև Երևանի ժամանակով 05:41-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր Կիևի շրջանում պայթյունների մասին։