Պուտինը չի մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին՝ ՄՔԴ-ի հրամանով ձերբակալվելու մտավախությամբ
ԱշխարհՀարավային Աֆրիկայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենիան ասել է, որ Պրետորիան և Մոսկվան հաշվի են առել Հարավային Աֆրիկայի պարտավորությունները Հռոմի կանոնադրությամբ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելիս։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։
Նրա խոսքով, հարցը քննարկելիս կողմերը առաջնորդվել են նաև ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովի պատմական բնույթով և Հռոմի կանոնադրությամբ Հարավային Աֆրիկայի իրավական պարտավորությունները հաշվի առնելով։
Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր հարավաֆրիկացի գործընկեր Սիրիլ Ռամաֆոսայի հետ։
Բանակցություններն անցկացվել են Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարի նախաձեռնությամբ։
Կրեմլը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ աֆրիկյան խաղաղության նախաձեռնության քննարկումը կշարունակվի հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ։