Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Twitter-ում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես ողջունում եմ Ուկրաինայի կարիքների համար էլեկտրաէներգետիկ սարքավորումների ձեռքբերման համար օգնություն տրամադրելու որոշումը։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է մշտական հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար։ Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգետիկ համակարգը ձմռանը նախապատրաստելու համար»,- ասել է Զելենսկին։