Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից երեխա է զոհվել
ԱշխարհՂրիմում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով՝ 14-ամյա աղջիկ է մահացել։ Այս տեղեկությունը հաստատել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը։ Իր Telegram ալիքում նա խոստացել է աջակցել հանգուցյալի ընտանիքին։
Աղջիկը մահացել է ԱԹՍ-ի հարվածից, երբ առավոտյան անցնում էր խանութի կողքով։ Նա այդ պահին ընկերուհու հետ զբոսնում էր Ռազդոլնոյե գյուղում։ Նա ծնողներին ասել էր, որ պատրաստվում է դրում դիմավորել լուսաբացը։
Դեպքի վայրից աղջիկը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան ժամը հինգի սահմաններում։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել երեխային, սակայն չեն կարողացել փրկել նրան։ Աղջիկը մահացել է։
Հարձակման հետևանքով՝ խանութի շենքում ապակիներ են կոտրվել։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից վնասվել է չորս վարչական շենք։