Կիևը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի վրա ազդելու լծակներ ունի
Աշխարհ
Ուկրաինան քննարկում է մի քանի հնարավոր սցենարներ՝ կապված հացահատիկային գործարքին Ռուսաստանի մասնակցության կասեցման հետ, հայտարարել է Թուրքիայում Կիևի դեսպան Վասիլ Բոդնարը, գրում է «Европейская правда»-ն։ Ըստ նրա՝ մի տարբերակը վերաբերում է առանց Մոսկվայի համաձայնագրի շարունակմանը, իսկ մյուսը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպումից հետո ռուսական կողմի՝ համաձայնագրին վերադարձին։
«Ելքեր պետք է փնտրել առաջին հերթին գոյություն ունեցող ձևաչափի շրջանակներում։ Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը կբանակցի <...> և կհամոզի նրան [Ռուսաստանին] վերադառնալ նախկին պայմանավորվածություններին... Բայց դա չի բացառում այլընտրանքային ձևաչափերի և հնարավորությունների զարգացումը»,- պարզաբանել է Բոնդարը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան, իբր, Ռուսաստանի վրա ազդելու լծակներ ունի։ Բոնդարն ընդգծել է, որ պայմանավորվածությունները ձեռնտու են Անկարային, ուստի Կիևն ակնկալում է, որ թուրքական կողմը կաշխատի դրանց վերականգնման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու