Զելենսկին աշխատանքից ազատել է դեսպանին, ով քննադատել էր իրեն
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյին այն բանից հետո, երբ նա պետության ղեկավարի խոսքերն, ուղղված Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսին, անվանել է «անառողջ սարկազմ»։ Այս մասին ասված է Ուկրաինայի ղեկավարի հրապարակված հրամանագրում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ուոլեսն ասել է, որ Ուկրաինան պետք է ավելի շատ երախտագիտություն արտահայտի Արևմուտքի օգնության համար։ Դրան Զելենսկին պատասխանել է, որ թեկուզ ամեն առավոտ կարող է շնորհակալություն հայտնել նախարարին ռազմական օգնության համար։
Պրիստայկոն, իր հերթին, նշել է, որ չարժե սարկազմի միջոցով «ռուսներին ցույց տալ» Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև տարաձայնությունները։