Իրանական ԱԹՍ–ների՝ Ռուսաստան արտահանման մասին հայտարարությունն անհիմն մեղադրանք է․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Աշխարհ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ պնդումները, թե իրանական մարտական անօդաչու թռչող սարքեր են արտահանվում՝ Ուկրաինայում զինված հակամարտությանը մասնակցելու համար, անհիմն են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես բազմիցս պաշտոնապես հաղորդվել է, Ուկրաինայի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստան արտահանման մասին հայտարարությունն անհիմն մեղադրանք է»,- ասել է նա։
Նախօրեին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը համաձայնել է Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմ ստեղծել Ռուսաստանին և Սիրիային ռազմական մատակարարումների համար։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը