Հայրը դանակի 6 հարված է հասցրել 14-ամյա որդուն
ԱշխարհԴաղստանի Հանրապետության Կոպեյսկի շրջանի բնակիչը դանակով վեց հարված է հասցրել անչափահաս որդուն։ Տղային փրկել է մայրը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է Gazeta-ն։
Դեպքը տեղի է ունեցել Կոպեյսկում։ 44-ամյա տղամարդը 14-ամյա որդու հետ իր բնակարանի խոհանոցում է եղել։ Ինչ-որ պահի նա վերցրել է դանակն ու հարձակվել երեխայի վրա։ Հայրը հասցրել է դանակի վեց հարվածով վնասվածք հասցնել տղային, երբ դպրոցականի մայրը վազել է խոհանոց և խլել դանակը։
Դեռահասը հոսպիտալացվել է։ Ըստ տվյալների՝ երեխայի վրա հարձակված տղամարդը հոգեկան հիվանդ է և հաշվառված է ռեգիստրում։
Սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։