Տիգրան Ասատրյանը խայտառակվել է՝ անգլերենից հայերեն Google Translate-ով թարգմանելու պատճառով
ԺամանցStarnews.am-ը գրում է․
Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է սոցիալական կայքերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Այս անգամ էլ Տիգրանը նոր հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից կատարել է եռալեզու գրառում՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։ Սակայն Տիգրանը կա՛մ չի նկատել, կա՛մ նկատել և չի հասկացել, որ իր գրած հայերեն տեքստը զուրկ է որևէ իմաստից։ Երգիչը կարծես թե չափից շատ է վստահել Google Translate ծրագրին և չի էլ փորձել ստուգել նրա թարգմանածը, այլապես, կարծում ենք, կնկատեր, որ «Իմ զարմանալի հետևորդներ, նշեք ձեր օրացույցները» միտքը որևէ կապ չունի հայերենի հետ, այլ նույն անգլերեն տեքստի copy paste-ն է։ Մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե ինչու՞ է Տիգրանը մայրենի լեզվով տեքստ գրելու համար դիմել Google Translate-ի օգնությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: