«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում»
Սպորտ
Միլանի «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա Բելգիայի առաջնությունում։ 37-ամյա դարպասապահի նոր ակումբը դարձել է «Բրյուգեն»։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը ստորագրել են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականը։
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Բրյուգեն» նվաճել է Բելգիայի չեմպիոնի տիտղոսը։ Թիմը նաև ստացել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Զոմերն անցկացրել է 33 հանդիպում։ Փորձառու դարպասապահը բաց է թողել 31 գոլ, իսկ 15 խաղում սեփական դարպասը պահել է անառիկ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար