Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում
Քաղաքական
Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ անցկացվող հերթական «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ, ներկայացրել է իր հիմնավորումները և դատարանից պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այնուհետև ելույթ են ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրան։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 17-ին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել