Յամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալ
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ խոսել է Ֆրանսիայի ընտրանու աստղային հարձակվողների եռյակի մասին։
Մամուլի ասուլիսի ժամանակ «Բարսելոնայի» 19-ամյա ֆուտբոլիստին հարցրել են, թե Կիլիան Մբապեի, Ուսման Դեմբելեի և Մայքլ Օլիսեի որ հմտությունները նա կցանկանար ավելացնել իր խաղային զինանոցում։
«Ինձ դուր են գալիս երեքն էլ։ Ես նույն հանդերձարանն եմ կիսել Ուսմանի հետ, ուստի, կարծում եմ, կվերցնեի երկու ոտքով խաղալու նրա հմտությունն ու արագությունը։ Մբապեից ես կվերցնեի գոլեր խփելու նրա ունակությունը. դա նրա գլխավոր ուժն է։ Ինչ վերաբերում է Օլիսեին, ապա նա առավել նման է ինձ գրոհներ կառուցելու և պահեր ստեղծելու հարցում։ Ինձ շատ է դուր գալիս այս ֆուտբոլիստը»,- Յամալի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև հանդիպումը կկայանա այսօր։ Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։ Այս մասին հայտնում է Armsport-ը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար