Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով չորս մարդ է զոհվել (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի Կուտուզովսկի պողոտայի «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած վթարի վայրում աշխատում են շտապօգնության աշխատակիցներն ու փրկարարները։
Քաղաքապետի խոսքով՝ կան այրվածքներով տուժածներ, չորս մարդ մահացել է։ Սոբյանինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։
Հստակեցվում է, որ առևտրի կենտրոնը հոսանքազրկվել է։ Այս պահին կան արգելափակվածներ շենքի երրորդ հարկում, ինչպես նաև արտադրամասում և ճաշարանում։