Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կիրակի օրը՝ հուլիսի 23-ին, Մոսկվայում կանցկացվեն բանակցություններ Բելառուսի և Ռուսաստանի նախագահների միջև, որոնք նախապես համաձայնեցված էին։
Բելառուսական պետության ղեկավարն այս հանդիպման մասին հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում՝ ասելով. «Մենք պայմանավորվել ենք շուտով հանդիպել».
Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Լուկաշենկոն և Պուտինը նախատեսում են քննարկել բազմաթիվ հարցեր։