Մեղավորներն արժանի պատիժ կստանան. Զախարովա
Աշխարհ
Նրանք, ովքեր մեղավոր են ռուս լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեջ, արժանի պատիժ կստանան, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շաբաթ օրը տարածված մեկնաբանություններում։
«Ռուս լրագրողի դաժան սպանության համար պատասխանատուները անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն: Նրանք, ովքեր կասետային զինամթերք են մատակարարել Կիևին, կկիսեն պատասխանատվության ողջ չափը»,- նշել է դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ Կիևը «շարունակում է հանցավոր տեռորի պրակտիկան»։ Նա նշել է, որ շաբաթ օրը կեսօրին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակումը պատահական չի եղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրթիռակոծության ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու