Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը․ Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը, գրում է Habertürk-ը։
«Երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքը, մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, և պատգամավորները կքննարկեն շվեդական դիմումը։ Վերջնական որոշումը պատգամավորներինն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ դրական որոշում կկայացվի՝ կախված Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Ստոկհոլմի գործողություններից, որոնք ենթադրում են ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացում։
Նա հավելել է, որ թուրքական կողմն ակնկալում է, որ թագավորությունը կկատարի այդ խոստումներն ու երաշխիքները։