Իսրայելում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ. ահասարսուռ կադրեր
Լուսանկարներ
Իսրայելի կենտրոնական մայրուղու վրա մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Զոհերի կամ տուժածների մասին դեռ տվյալներ չեն հաղորդվում։
Երկուշաբթի օրը բողոքի ցույցեր են սկսվել Իսրայելում՝ երկրի դատաիրավական բարեփոխումների փաթեթի առաջին օրինագծի ընդունումից հետո, հայտնում է The Times of Israel-ը:
Բողոքի ցույցեր են ընթանում Երուսաղեմում, Թել Ավիվում, Հայֆայում և երկրի բազմաթիվ այլ քաղաքներում։
Ցուցարարները փակել են Իսրայելի գլխավոր մայրուղին՝ Թել Ավիվի Այալոն մայրուղին։ Ոստիկանները փորձում են ցուցարարներին ցրել՝ մեքենաների շարժը վերսկսելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու