Զելենսկին քննադատել է ԵՄ–ին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ ԵՄ մի շարք երկրների կողմից ուկրաինական հացահատիկի արտահանման սահմանափակումների հնարավոր շարունակությունը «բացարձակապես անընդունելի» կլինի։
«Եվրահանձնաժողովի հետ շատ կարևոր պայմանավորվածություն կա, որ սեպտեմբերի 15-ը մեր հացահատիկի արտահանման սահմանափակումների առկայության վերջնաժամկետն է <…>։ Սահմանափակումների ցանկացած շարունակություն բացարձակապես անընդունելի է և անկեղծ ասած՝ ոչ եվրոպական»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ Եվրոպան ավելի ռացիոնալ գործելու «ինստիտուցիոնալ» հնարավորություն ունի։
Զելենսկին նաև հավելել է, որ հույսը դնում է ԵՄ երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարման և սահմանափակումների դադարեցման վրա։