Հունաստանում վթարի ենթարկված հրշեջ ինքնաթիռի օդաչուները զոհվել են
ՏեսանյութերԷվիա կղզում հրդեհները մարելիս վթարի ենթարկված Canadair CL-215 ինքնաթիռի օդաչուները մահացել են, իսկ զինված ուժերում եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ՝ զինված ուժերը եռօրյա սուգ են հայտարարել (2023 թվականի հուլիսի 25-ից հուլիսի 27-ը)՝ կապված Էվիա կղզում գործող CL-215 հրշեջ ինքնաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ»,– ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հունական ERT հեռուստաալիքը ցուցադրել է ինքնաթիռի կործանման պահը։ Վթարից առաջ ինքնաթիռը բախվել է ծառին և վնասել թեւը։