Հնդկաստանում բնակչության թիվը գրեթե 1,5 միլիարդի է հասել
ԱշխարհՀնդկաստանի բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ կառավարության գնահատմամբ կազմում է 1,392 միլիարդ: Փաստորեն, ՄԱԿ-ի կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանին, չի իրականացել, հայտնել է Հնդկաստանի ՆԳ պետնախարար Նիտյանանդ Ռայը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«Այսպիսով, 1,392 միլիարդ բնակչության թիվը ցածր է եղել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի` Հնդկաստանի համար հուլիսի կանխատեսումից», - գրում է Times of India-ն։
Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ Հնդկաստանի բնակչությունը պետք է հավասարվեր Չինաստանի բնակչությանը 2023 թվականի ապրիլին (երբ Չինաստանի բնակչությունը կազմում էր 1 425 775 850) և գերազանցեր այն այս տարվա հուլիսի 1-ին։
Միավորված ազգերի կազմակերպությունը կանխատեսել էր, որ Չինաստանի բնակչությունը 2022 թվականին կհասնի 1,426 միլիարդի՝ առավելագույնին, և կսկսի նվազել: Նախատեսվում է, որ մինչև դարավերջ Չինաստանի բնակչությունը կլինի 1 միլիարդից ցածր: