Թուրքիան ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը Չինաստանի հետ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու պլանների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։
«Նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ երկու երկրները, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման գործում, ակտիվացնեն համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ներդրումների ավելացման ուղիները, որոնք կնպաստեն երկրների միջև երկկողմ առևտրի ավելի հավասարակշռված կառուցվածքի ստեղծմանը։ Նաև Էրդողանի և Վանի հանդիպման թեման եղել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» և «Միջին միջանցք» նախաձեռնությունները։