Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրան
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը։
Նախարարները նշել են նաև տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
Նշվում է, որ Բայրամովը կարևորել է Աբդոլլահիանի վերջին այցը Բաքու և նշել, որ այն երկու երկրների հարաբերությունների վրա դրական ազդեցություն է ունեցել։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Ղարաբաղի հարցում Իրանի կառուցողական դիրքորոշման համար» և մանրամասներ ներկայացրել Հայաստանի հետ բանակցությունների, Լաչինի շրջափակման վերաբերյալ։
Հաղորդվում է, որ կողմերը ոչ կառուցողական են որակել տարածաշրջանում օտար ուժերի միջամտությունն ու ներկայությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան